2012-ին Հայաստանում երկաթուղում 8 պատահար է գրանցվել։
Հայաստանի ԱԻՆ-ի տվյալով, այդ պատահարների արդյունքում զոհվել է 5 մարդ, 4 - ը՝ վիրավորվել։ 2011-ին գրանցվել է 5 պատահար (2 մարդ զոհվել է, եւս 2-ը՝ վիրավորվել), 2010 թվականին գրանցվել է 2 պատահար (2 –ը զոհել են, 1-ը՝ վիրավորվել)։
Անցած տարվա ընթացքում գրանցվել է ջրային տրանսպրորտի հետ կապված 10 պատահար։ Վիրավորվել է 9-ը մարդ։ 2011 թվականին գրանցվել է նման 7 դեպք (վիրավորվել է 19 մարդ)։ 2010 թվականին նման պատահարներ չեն գրանցվել։
Դրանից բացի, 2012 թվականին, առաջին անգամ երեք տարվա մեջ պատահար է գրանցվել ճոպանուղու վրա։ Դեպքը տեղի է ունեցել «Տաթեւեր» ճոպանուղու վրա, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել։



























