Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն լրագրող Ավազ Զեյնալիի գործի կրկնակի եւ անկողմնակալ քննությունը, ասված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: Դատարանն անարդար է եղել, իսկ մեղադրանքները՝ քաղաքական դրդապատճառներով, ուստի Զեյնալին պետք է ազատվի բանտից, կարծում են կազմակերպությունում:

 «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Զեյնալիի հանդեպ հալածանքները եւ դատը  քաղաքական դրդապատճառներ ունեն», - ասել է AM-ի Եվրոպայի եւ Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Ջվիդ Դիաս Ժոժյեն, գրում է contact.az-ը: Անկախ լրագրողի դատապարտումը անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների  հանդեպ շարունակական բռնության ապացույց է», - ասել է Ջվիդ Դիաս Ժոժյեն:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր խմբագիր Ավազ Զեյնալին 9 տարվա ազատազրկման էր դատապարտել: Տեղի միջազգային կազմակերպությունների համոզմամբ՝ Զեյնալին պատժվել է մասնագիտական գործունեության համար, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող մերկացնող հոդվածների: