Հայաստանում 2012 թ-ին  թունավորման 3925 դեպք է արձանագրվել, 2011թ` 3885-ի եւ 2010թ.` 2866-ի դիմաց:

Հայաստանի ԱԻ նախարարության տվյալներով, թունավորման հետեւանքով 2012 թ. մահացել է 50, տուժել  4063  մարդ (2011 թ. համապատասխանաբար  37-ի եւ 3885 –ի եւ 2010թ` 37-ի եւ 3031-ի դիմաց):

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է  խեղդվելու 25 դեպք (զոհվել է  20, տուժել 9 մարդ): 2011թ-ին արձանագրվել է  27 դեպք (զոհվել է 20, տուժել 10), 2010թ.` 41 դեպք (զոհվել է 34, տուժել 8 մարդ):

Անցած տարի հանրապետությունում արձանագրվել է  համաճարակի 2 դեպք` 13 տուժածով:  2011 թ-ին գրանցվել է 11դեպք` 114 տուժածով: