Գոյություն ունի որոշակի փոխգործակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ տարբեր ձեւաչափեռրի համատեղման փորձերի ուղղությամբ, եւ այն, ակնհայտ է, կշարունակվի հետայսու: Այդ մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Մամուլում, հատկապես հայկական, շատ եւ համառորեն քննարկվում է իրավիճակին ոչ համարժեք տեղեկատվությունն ընտրության մասին, որ իբր կանգնած է հետխորհրդային տարածքի ինտեգրացիայի ձեւերի` ԵվրԱզԷս-ի եւ Մաքսային Միության, ու Եվրամիության «Արեւելյան գործընկերության» եւ ասոցացված անդամության միջեւ: Հավանաբար այդ մասին ինչ-ինչ խոսակցություններ են եղել, սակայն որեւէ հաղորդագրություն չկա: Դա երկար գործ է, շարունակվել է ողջ տարին մինչեւ Վիլնյուսի գագաթաժողով»,- նկատել է քաղաքագետը` հավելելով, որ առնվազն Հայաստանի նախագահի եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպմանը այդ հարցով քննարկում չի եղել:

«Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություններին, Սարգսյանի եւ Պուտինի համար խոստանալ, որ 5 տարում կմնա ինչպես այժմ, բավական բարդ է: Հայ-ռուսական հարաբերություններում կա դինամիկա, դրանք բավական բարենպաստ են, բայց ոչ միանշանակ: Օրինակ, փոխվում է փոխգործակցությունը Ռուսաստանի եւ  Ադրբեջանի միջեւ: Դաս ազդում է մեզ վրա, փոխում ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Սակայն հայկական արտաքին քաղաքականությունն առ այսօր ժառանգականության ունակություն է դրսեւորել»,- նշել է նա:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am