«Յունիբանկը» եւ VEGA խանութների ցանցը համատեղ իրականացնում են նոր ակիցա, որի շրջանակներում հաճախորդն ապառիկ գնումների դեպքում ազատվում է վարկի 4 ամսվա մարումներից: Նշված ժամանակահատվածում վարկի մարումները հաճախորդի փոխարեն իրականացնում է VEGA խանութների ցանցը:
Ակցիայի շրջանակներում գնումներ կատարելու համար «Յունիբանկն» առաջարկում է վարկեր հետեւյալ պայմաններով. վարկի գումարը` մինչեւ 1 000 000 դրամ, ժամկետը` 36 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան, կանխավճարը` 0%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Ակցիան գործում է մինչեւ 2013թ.-ի ապրիլի 7-ը:



























