Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցը Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովրդի հաղթանակն է: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Այդ այցելությամբ Սերժ Սարգսյանն, ըստ էության, պատրաստել է իր այցելությունը Րաֆֆի Հովհաննիսյանին»,-նշեց նա, հավելելով, որ Սերժ Սարգսյանի PR արշավը փորձում է դրական, բարի քաղաքական գործչի կերպար ստեղծել:

«Իշխանությունները ստիպված են վերանայել իրենց վարքը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն օգնում է նրանց այդ հարցում: Րաֆֆին բարոյական քաղաքականության կողմնակից է, իր վարքով ու գործերով ստիպում է իրեն դիմել համապատասխան ձեւով»,-նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ իշխանությունները ստիպված են մտածել զիջումների մասին եւ ավելի զգույշ գործել:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am