Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում կքննարկվի նստաշրջանի օրակարգի նախագծում ներառել Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության առաջարկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ իշխանությունները իրենց խոսքին տեր կկանգնեն եւ ժամանակավոր հանձնաժողովի հարցը կքննարկվի եւ դրական լուծում կտրվի:

Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվել է հանձնաժողովի դեռևս 2012թ.-ի նոյեմբերի 28-ի եւ դեկտեմբերի 3-ի նիստերում: Արդյունքում որոշվել է նստաշրջանի օրակարգի նախագծում այն ընդգրկելու ժամկետը հետաձգել մինչև մեկ տարով եւ խնդրին անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո: