Հայաստանի տարածքում 2012 թվականի ընթացքում 179 երկրաշարժ է գրանցվել: Դա ավելի քիչ է քան 2011 թվականին (222 երկրաշարժ), սակայն ավելի շատ քան 2010 թվականին (150 երկրաշարժ): Տուժողներ չեն եղել:

ՀՀ ԱԻՆ տվյալներով` 2012 թվականին գրանցվել է գետնաջրերի բարձացման մեկ դեպք, 2011 թվականին նմանատիպ դեպքեր չեն գրանցվել, իսկ 2010 թվականին` 10 դեպք:

Նշված ժամանակահատվածում անցյալ տարիների համեմատ կրճատվել են սողանքների դեպքերը. 2012 թվականին` 6, 2011 թ` 12, 2010 թ`19: Տուժողներ չեն եղել: Միաժամանակ ավելացել են քարաթափության դեպքերը. 2012 թվականին` 19, 2011 թ` 5 2010 թ` 11:

2012 թվականին գրանցվել է լեռնահանքերի փլուզման երկու դեպք: Տուժողներ չեն եղել: 2011 թվականին եղել է 8 այդպիսի դեպք, որի հետեւանքով 5 մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել: 2010 թվականին գրանցվել է 11 դեպք, որի ընթացքում տուժողներ չեն եղել: