Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել. Հայաստանում պարտված կողմը սովորաբար չի ընդունում մրցակցի հաղթանակը, հայտարարում կեղծիքների մասին եւ բողոքներ սկսում: Այդ մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այսօրվա դրությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ղեկավարվում է նույն սցենարով: Ինչո՞ւ է անում, որովհետեւ կուսակցության անդամները հրաշալի աշխատել են նախագահական ընտրություններում եւ, բնականաբար, ահռելի թվով ձայներ ստացել: Նրանք աշխատել են արդյունավետ ամերիկյան տեխնոլոգիաներով, որը կոչվում է «door to door»: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է բողոքական բոլոր ձայները: Հետեւաբար, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին անվանում են ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյան, այլ «անտի-Սերժ» կամ «Անտի-Սարգսյան»: Բայց այդ էներգիան քաղաքական դիմակայության էներգիայի փոխակերպելը շատ բարդ կլինի, քանի որ ձայների ահռելի մասը բողոքական է: Ուստի տեղի է ունենում այն, ինչի տեղի է ունենում, եւ արդյունքը կլինի, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնն ու կշարունակի լինել այդպիսին»,- ընդգծել է քաղաքագետը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























