Աստրախանի կենտրոնում` Վոլգո-կասպիական ձկնարդյունաբերական քոլեջում ատրճանակով զինված տղամարդը պատանդներ է վերցրել:
Իրավապահները շրջափակել են քոլեջի շենքը: Ոստիկանությունն արդեն սկսել է բանակցությունները կասկածյալի հետ: Շենքի օդային տարածքը վերահսկում է ոստիկանության ավիացիան: Գործողությունը ղեկավարում է ոստիկանության գեներալ-մայոր Գրիգորի Կուլիկը:
Ոստիկաններն առայժմ հստակ տեղեկություններ չունեն` կասկածյալը զինված է, թե ոչ: ՌԴ նախագահի երեխաների ահրցով լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովը հայտնել է, թե իր տեղեկություններով պատանդների մեջ երկու 17-ամյա աղջիկներ կան:
Բանակցությունների ժամանակ տղամարդը սնունդ եւ խմիչքներ է պահանջել: Նրան պիցցա եւ «Սփրայտ» են բերել: Նրա պատանդներից մեկը դասախոս է, նաեւ պահապանն ու աղջիկները:




























