Չկա փոխգործակցության այնպիսի ձեւաչափ, որ ձեռնտու լինի եւ հայերին, եւ ադրբեջանցիներին եւ ղարաբաղցիներին միաժամանակ: Այդ մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի հնարավոր ներգրավմանը տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:

«Ես որեւէ հիմք չեմ տեսնում, որ փոխվի տարածաշրջանում առկա ձեւաչափը, որ ներառում է Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Ձեւաչափի ցանկացած փոփոխություն կարող է ողջունվել մի կողմից, եւ չընդունվել մյուսից: Լուրջ ռիսկ կա, որ կարող է վերացվել ներկայիս ձեւաչափը, իսկ դա արդեն հաստատ որեւէ մեկին պետք չէ, քանի որ որոշակիարժեք ունի եւ անփոխարինելի է»,- ընդգծել է քաղաքագետը: Նա նաեւ հույս է հայտնել, թե Մեծ Բրիտանիան շարունակելու է հետայսու եւս փորձել օգնել հակամարտությունների կարգավորման փորձերին:

Նշենք, որ Հայաստանի նախագահին ուղղված իր շնորհավորական նամակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել էր անվտանգության ոլորտում հայկական պետության հետ համագործակցելու պատրաստակամության մասին: