«Իրավունք» թերթի հետ զրույցում էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը տեղի կունենա մարտի 18-ին։

«Ապա հավելել է. «Գրեթե վստահ եմ, որ Վարդան Սեդրակյանի խափանման միջոց կալանքը կփոխվի»։

Նշենք, որ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինս կասկածվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ»,- գրում է «Իրավունքը»։