Մարտի 15-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:

Չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 600 ԼՍ 03 համարանիշերով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Սողոմոնյանին:

Տուժածներ` 43-ամյա Վ. Սողոմոնյանը, 35-ամյա Կ. Նազարյանը, 40-ամյա Ա. Պողոսյանը եւ 48-ամյա Հ. Սեւանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: