Մարտի 15-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 14 ՕՕ 755 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 40-ամյա Ի. Խլաթյանը մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: