Առաջիկա 10 տարում Հայաստանը կարող է ունենալ ՀՆԱ-ի տարեկան 10-11% աճ: Այդ մասին այսօր՝ մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ նման տեմպերի կարելի է հասնել, եթե ճիշտ օգտագործվեն առկա ռեսուրսները՝ մարդկային, հանքահումքային, ֆինանսական:
Թ. Մանասերյանի կարծիքով՝ ագրարային ներկա քաղաքականությունը բավարար չէ, իսկ շինարարության ոլորտում մեծ աշխուժացում սպասելի չէ: Ըստ Թ. Մանասերյանի՝ կառավարությունը պետք է արտոնություններ տա վերամշակող ճյուղերին՝ դրանց առաջանցիկ աճը ապահովելու համար:
Թ. Մանասերյանը նաեւ նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակած հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում առաջիկա 12 տարվա համար կանխատեսված տարեկան 5-7% աճը հնարավորությունների ներքին սահմանն է:



























