Մեր կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի բան կանխորշված չէ, քանի որ երբ տանից դուրս ես գալիս, ամեն ինչ փոխվում է: Այս մասին այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն՝ անդրադառնալով Երեւանու ավագանու առաջիկա ընտրություններին:
Նա նշեց, որ դեմ է պայքար արտահայտությանը: «Ի՞նչ է, պատերա՞զմ է: Տեսակետների բախում պետք է լինի, ոչ թե՝ մարդկանց: Ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, պարզապես կուսակցություններից մեկը (ՀՀԿ-ն) իմ կարիքն զգացել է ես գնացել եմ: Ընդամենը մի կուսակցություն կա, որ եթե հրավիրեր չէի գնա»,- ասաց Լեւոն Իգիթյանը, սակայն չկոնկրետացրեց, թե խոսքը որ ուժի մասին է:
Գնահատելով իր չորսամյա գործունեությունը քաղաքապետարանում, նա նշեց, որ շատ հարցեր է լուծել. ««Մի բնակչուհի, ով հայ չի, երկու տարի նամակ էր գրում, որ իր վերեւի եւ ներքեւի հարեւանները ջուր ունեն, իսկ ինքը՝ չունի: Զանգ էի տալիս համապատասխան մարմիններին, ասում էին կլյաուզնիկ ա, միշտ բողոքում, նամակներ է գրում: Բանը հասավ նրան, որ գնացի նրա մոտ: Նրա քարտուղարուհին կարծես հասարակաց տան բանդերշա լիներ: Ասացի, որ նա ջեբկիր է, ինչի համար կարող է նրան դատի տալ: Երեք օր հետո հարցը լուծվեց: Նման հարցեր շատ են լինում: Չգիտեմ հպարտանամ, թե՝ չէ, բայց նման բողոքներ ես շատ եմ ստանում»,- ասաց Լեւոն Իգիթյանը:



























