Մարտի 14-ին, ժամը 24.00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.15-ին շմոլ գազի թունավորումով Լեփսիուսի 6-րդ փողոցի 12 շենքի թիվ 28 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել  4 անչափահաս երեխաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ տանտիրուհու հայտարարության` երեխաները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել են դատաբժշկական եւ տեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: