Մարտի 15-ին, ժամը 00.05-ին, Արարատի մարզի  Ոսկետափ գյուղի կենտրոնական խաչմերուկում «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել պատի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: