Մարտի 14-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, այնուհետեւ բախվել «ՎԱԶ- 21011» եւ «ՈւԱԶ»  մակնիշի ավտոմեքենաներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկված աղջիկը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: