Ճապոնական Hitachi ընկերության թոփ մենեջեր Յակով Ֆոմինիխի սպանության համար ձերբակալվածները մեկ այլ դաժան սպանության մեջ են մեղադրվում:

Չորս հանցագործները (երկուսը՝ հարազատ եղբայրներ) մեղադրվում են նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին, ժ. 13.40 –ի սահմաններում Բոգդանովի փողոցում խաբեությամբ 25-ամյա Միխայիլ Բոտանովին խաբեությամբ իրենց «ՎԱԶ-2105» մեքենան նստեցնելու համար: Ատրճանակի սպառնալիքով գանգստերները գումար են պահանջել, ինչից հետո տղային  անհայտ դեղամիջոց են ներարկել եւ տարել Ռյաբինովա փողոցի կահույքի վերանորոգման արհեստանոց: Այնտեղ պատանդին ծեծել են փայտե ճիպոտով, հետո տարել անտառային գոտի, կպչուն ժապավենով գամել ծառին, բերանը սոսնձել, վրան բենզին են լցրել, այրել եւ փախել: Հաջորդ օրը մարմնի 65 % այրվածքներ ստացած տուժածին հասցրել են հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ անց վախճանվել է, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, Hitachi-ի թոփ մենեջերի սպանության գործով անցնում են երթուղային տաքսիների գծատեր Անդրեյ Շեւյակովը եւ Դանիել ու Կիրիլ Ռուֆորնի եղբայրները: