NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սաղմոսավան գյուղում 22-ամյա երիտասարդի ինքնասպանություն գործելու դեպքի վերաբերյալ:

Մեզ հաջողվեց պարզել, որ 22-ամյա Ռ.Խ-ն Արագածոտնի մարզի Արտաշավն գյուղից է: Ընտանիքում 3 երեխա են` մեկ աղջիկ, երկու տղա: Տարիներ առաջ նա ծնողների հետ տեղափոխվել է հարեւան Սաղմոսավան գյուղ եւ ապրում է այնտեղ գտնվող հորեղբոր տանը:

Համագյուղացիները պատմեցին, որ երիտասարդը կրթություն, մասնագիտություն, աշխատանք չունի: Բանակում ծառայելուց հետո վերադարձել է եւ աշնանը ամուսնացել, երեխաներ չունի: Նա զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, ընտանիքին էլ միջին սոցիալական կացության մեջ է գտնվում: Գյուղում բոլորի համար հանելուկ է, թե ինչը կարող էր նրան ինքնասպանության դրդել:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում 22-ամյա երիտասարդ է ինքնասպանություն գործել: Սաղմոսավան գյուղից մահացած վիճակում մի երիտասարդ է  տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 22-ամյա Ռ.Խ.-ն նույնօրը ժամը 00.30-ի սահմաններում իրենց բակում գտնվող անասանագոմում ինքնասպանություն է գործել` առաստաղի գերանից ակի թելով կախվելու միջոցով; Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: