Ռուսաստանի Պսկով քաղաքում հարսնացուի եղբայրը մահացել է՝ սեղմվելով  մահճակալի վրա: Նրա մարմինը սեղմված են գտել մահճակալի ներքեւի մասի եւ մատրասի միջեւ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, հայտնել են ՌԴ Քնննչական կոմիտեի Պսկովի քննչական վարչության մամուլի ծառայությունից:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ մարտի 14-ի գիշերը երկտասարդ տղաների խումբն ուղեւորվել է բաղնիք: Որոշ ժամանակ անց նրանք հարսնացուի 18-ամյա եղբորը մահացած են գտել: Բժշկական փորձաքննությունն ավելի ուշ պարզել է, որ մահը վրա է հասել մեխանիկական խեղդվելուց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: