Eurostat-ը Հունաստանին կասկածում է պետպարտքի իրական ծավալները թաքցնելու մեջ եւ ցանկանում է ծանոթանալ գործարքների փաստաթղթերին:
Ինչպես գրում է «Վեդոմոստին», վկայակոչելով Bloomberg-ին, որոշ համաձայնություններ կնքվել են, որ տոկոսային եկամտի վճարումները ձգեն ավելի ուշ ժամանակվա համար, ինչը Հունաստանին երկարաժամկետ հեռանկարում վնաս է հասցրել:
Զեկույցը իրենից ներկայացնում է ներքին հետաքննության արդյունք։ 2009թ. հոկտեմբերին կառավարության փոփոխությունից հետո Հունաստանը շատ բան է վերանայում իր պատմության մեջ:
The New York Times-ի տվյալներով, 2009թ. նոյեմբերին Աթենք են ժամանել Goldman Sachs-ի բանկիրները, որոնք պատրաստ են եղել հունական կառավարությանը գործարք առաջարկել տեղական առողջապահության համակարգի պարտքերը ձգելու նպատակով: Այդ հնարավորությունից Հունաստանը հրաժարվել է, սակայն անցած տարի եղել են դեպքեր, երբ նա օգտվել է դրանից:
2001թ., երբ Հունաստանը մտնում էր եվրագոտի, Goldman Sachs-ն օգնել է, որ այդ երկիրը, ուշադիր հայացքներից հեռու, գումար ստանա, ինչը թույլ է տվել կրճատել բյուջեի դեֆիցիտը: Ծածուկ գործարքի արդյունքում Հունաստանը մեկ միլիարդ է ստացել:



























