Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն  է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ  Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝  Ազատության հրապարակում ապրիլի 4-ից 10-ը ներառյալ հավաքներ անցկացնելու վերաբերյալ:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ ապրիլի  4-ին, 5-ին եւ 6-ին հավաքները կարող են անցկացվել ժ. 15:00-ից մինչեւ 21:00-ն, ապրիլի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին եւ  10-ին՝ ժ.  11:00-ից  23:00-ն:

Հիշեցնենք, ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն  էր ընդունել ապրիլի 1-ից 3-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ իրազեկումները: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշվում է, որ ապրիլի 1-ին, 2-ին եւ 3-ին հավաքները կարող են անցկացվել ժ. 15:00-ից 20:00-ն:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն  էր ընդունել մարտի 25-ից 31-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները. Մարտի 26-ին, 27-ին եւ 28-ին  հավաքները կարող են անցկացվել ժամը 16:00-ից 20:00-ն, իսկ մարտի 29-ին, 30-ին եւ 31-ին՝ ժամը 15:00-ից 20:00:

Նշենք, «Ժառանգություն» կուսակցությունը Ազատության հրապարակը նախապես զբաղեցնում է ամեն օրվա համար, սակայն վերջին հանրահավաքը մարտի 10-ին է անցկացվել, իսկ մյուսը նշանակված է մարտի 15-ին: