Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունն արձագանքել է ապրիլի 3-ից կազմակեպվելիք Երեւան-Վան ուղիղ չվերթի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների խիստ անհանգստությանը՝ հայտարարելով, որ Հայաստանի հարցում Թուրքիայի վերաբերմունքը չի փոխվել։
Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոչքունը հայտարարել է, թե Երեւան-Վան ուղիղ չվերթը կազմակերպվել է մասնավոր ընկերությունների կողմից։ Նա շեշտել է, թե Հայաստանի հարցում Թուրքիայի վերաբերմունքը չի փոխվելու։
Թուրք դեսպանը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Հայաստանի հարցում իրենց վերաբերմունքի մասին՝ շեշտելով, թե Ղարաբաղի հարցում Ադրբեջանին Թուրքիայի չափ աջակցություն ցույց տվող այլ երկիր չկա։
Նշենք, որ Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացրել Երեւան-Վան չվերթի մասին տեղեկությունը։



























