Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն առաջարկ է ստացել «Ժառանգություն» կուսակցությունից` Երեւանի ավագանու ընտրություններին ընգրկվելու կուսակցության համամասնական ցուցակում, սակայն հրաժարվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ չի ցանկանում մասնակցել ավագանու ընտրություններին:

Նա նշեց, որ մարդ, որը նախագահի թեկնածուի հայտ էր ներկայացրել, ինչպե՞ս կարող է կարճ ժամանակում վերափոխվել եւ մեկ այլ հայտ ներկայացնել, առաջադրվել որպես ավագանի: Անդրիաս Ղուկասյանի խոսքով` տարբեր է հայտ ներկայացնել որպես նախագահ, որպես պատգամավոր, թե որպես ավագանի: «Նախագահական ընտրությունները ավարտվել են երեկ, ավարտվել են ինձ չբավարարող արդյունքով: Ես ավագանու ընտրություններում չէի պլանավորել մասնակցել, նման ծրագրեր չունեմ, եւ ինձ Երեւանի ավագանու կազմում չեմ տեսնում»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am