Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, եթե ընդհանուր համախմբում լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե նման համախմբում չլինի, ապա չեն մասնակցի ընտրություններին: Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ակնկալում է, որ համախմբում լինի ընդդիմադիր դաշտում` ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԺԿ: Նա չցանկացավ նշել, թե որ ուժերի հետ են բանակցություններ վարում: «Եթե լուրջ համախմբում չլինի, մենք չենք մասնակցի»,- ասաց Գրիգոր Հարությունյանը` հավելելով, որ առաջիկա օրերին պարզ կլինի ամեն ինչ: