Երիտասարդը միջնորդել է աղջիկների՝ իր ծանոթների հետ սեռական հարաբերություններ ունենալ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երեկ` մարտի 14-ին, բերման են ենթարկել Երեւանի 32-ամյա բնակչին, ով նպաստել է պոռնկությանը:
Երիտասարդը շահադիտական նպատակներով միջնորդել է մի խումբ աղջիկների 5-10 հազար դրամի դիմաց իր ծանոթների հետ սեռական հարաբերություններ ունենալ` այսպիսով նպաստելով պոռնկության զբաղվելուն:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ երիտասարդը ձերբակալված է, կատարվում է քննություն:
Նշենք, որ նա ընկերություններից մեկում աշխատում է որպես առաքիչ:




























