Նովոսիբիրսկի բնակիչների ուշադրությունն այս օրերին երկնքին է ուղղված. Քաղաքի լայնության վրայով կանցնի C/2011 L4 Pan-Stars վառ գիսաստղը: Հաջորդ անգամ գիսաստղը  Արեգակնային համակարգ կվերադառնա միայն հարյուր տարի անց:

Եթե չլինեն քաղաքային լույսերը,  այն ավելի լավ նկատելի կլիներ:  Անզեն աչքով այն երեւում է  ինչպես լուսային կետ, սակայն մեծացնելու դեպքում հնարավոր է նկատել միջուկն ու պոչը:

Այս գիսաստղն աստղագետները բացահայտել էին  երկու տարի առաջ` հետեւելով երկրին մոտ տրածությունից թռչող օբյեկտներին: Հիմա գիսաստղը մտել է Տիեզերքի խորքը` մոտենալով Երկրին աստղագիտական առումով մոտ` հարյուր մլն կմ հառավորությամբ, հաղորդում է «Վեստին»:

Գիսաստղը շարժվում է  վայրկյանում 8 կմ արագությամբ եւ  պարզ եղանակին տեսանելի կլինի մինչեւ մարտի վերջը: