Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության կազմակերպման հարցերով նախարար է նշանակել Instagram-ի իր բաժանորդին: Այդ մասին Կադիրովը գրել է իր ֆոտոբլոգում:

«Այսօր ես հանդիպեցի Աբուբաքար Էդելգերիեւի եւ Չեչնիայի Հնարապետության նոր նախարարի հետ:  Դուք նրան հիշում եք @arbi_9595 նիկով: Արբի Թամաեւը  ակտիվեորեն  արձագանքեց «ինստագրամշչիկներ» հավաքելու  իմ խնդրանքին, նախաձեռնություն եւ հաստատակամություն դրսեւորեց: Հիմա նրան այդ որակները հարկավոր կլինեն նախարարի պաշտոնում»,-գրել է Կադիրովը, հաղորդում է «Утро.Ру»: Նա ընդգծել է, որ նախարարությունը նոր ստեղծված կառույց  է: