«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը, նախնական որոշման համաձայն, չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այդ կուսակցության ղեկավար ղեկավար Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ այդ որոշումը կայացվել է երեկ երեկոյան կուսակցության ներսում եւ այլ կուսակցությունների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում: «Միասնական ճակատ չի ձեւավորվում, պայքարը գնալու է զուտ քաղաքապետարանի մանդատների համար, քաղաքական խոշոր նպատակներ չեն դրվում, ուստի` այս պահին նպատակահարմար չենք համարում մասնակցել մանդատներին պայքարին»,- նշեց նա:

Սսո Գիմիշյանը միասնական ճակատ չձեւավորվելու մեջ մեղավորներ չի փնտրում, ասում է` պետք է փաստը արձանագրենք, որ տարբեր կուսակցություններ առանձին-առանձին են գնում, ինչը ձեռնտու է իշխանություններին, իսկ այդ առանձին-առանձին գնացողների հիմնական խնդիրը իրենց կուսակցությունները ուժեղացնելն է, քաղաքապետարանի մանդատներ ստանալը, ինչը իրենց հետաքրքիր չէ: Նա նշեց, որ իրենք ակնկալում էին լայն շրջանակի կոալիցիա, որ դրվեին քաղաքական խնդիրներ, ինչը հնարավորություն կտար երկիրը մեկ քայլ առաջ տանել: Սոս Գիմիշյանը մտածում էր, թե «Ժառանգության» շուրջ միասնական ճակատ կձեւավորվի, բայց նաեւ քաղաքական խնդիր կդրվի: Կուսակցության ղեկավարը չբառացեց, որ գուցե եկող շաբաթ ինչ-որ պրոցեսներ լինեն եւ որոշումը փոխվի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am