Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով յոթ օդանավ չի կարողացել վայրէջք կատարել «Շերեմետեւոյում»  եւ հեռացել են պահուստային  օդանավակայաններ: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է օդանավակայանի ավիադիսպետչերական ծառայության աղբյուրը:

«Եղանակային անբարենպաստ պայմանների, մառախուղի եւ ցածր տեսանելիության պատճառով յոթ օդանավ որոշել է վայրէքջ կատարել Սանկտ Պետերբուրգի եւ Նիժնի Նովգորոդի պահուստային օդանավակայաններում: Միաժամանակ, օդանավակայանը պատրաստ է եղել ընդունել ինքնաթիռներին, սակայն անձնակազմը որոշել է ռիսկի չգնալ»,-ասել է աղբյուրը:

Աղբյուրրը չի հաղորդել, որտեղից են թռչել օդանավերը` միայն նշելով, որ բոլոր այդ չվերթերն իրականացվում են ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից:  Համաձայն օդանավակայանի ցուցատախտակի, Երեւան-Մոսկվա չվերթը վայրէջք է կատարել մարտի 16-ին, ժամը 00.31-ին` քսան րոպե ուշացումով: