2009 թվականից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին:
2009-2012 թթ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի են ունեցել հանրաճանաչ երգիչներ Գարուի եւ Լարա Ֆաբիանիի համերգները, «Հեքիաթասացի օրեր» եւ այլ թատերական, գրական միջոցառումներ, որոնց մասնակցել են նաեւ Հայաստանի պետական կոլեկտիվները: 2012 թ. հոկտեմբերին Կինշասայում կայացած գագաթաժողովին Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:
2013 թ. մարտի 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլեն Սեգարայի համերգով կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի միամսյակը:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում մարտի 14-ից ապրիլի 30-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում կիրականացվեն միջոցառումներ մշակույթի եւ կրթության բնագավառում, որին կմասնակցեն հասարակական կազմակերպություններ, բուհեր, դպրոցներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող միջոցառումներն անցկացնում է Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Հայաստանի «Ալիանս-Ֆրանսեզ» կազմակերպության հետ:


























