Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները, Կենտրոնական բանկերի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկյացուցիչները որոշել են Կիպրոսին տասը միլիարդ եվրո հատկացնել ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի համար:
Որոշումը բազմաթիվ խորհրդատվությունների արդյունք է: Ի պատասխան ֆինանսական օգնության` Կիպրոսում բանկային ավանդներից եկամուտի հարկ կմտցվի եւ կբարձարացվեն որոշ դրույքաչափեր:
Կիպրոսն արդեն ընթացիկ կարիքները ֆինանսավորել է Ռուսաստանից ստացված 2,5 մլրդ եվրո վարկով, սակայն դա բավարար չէր երկիրը փրկելու համար: Տարբեր գնահատականներով կղզու վարկերի ծավալը կարող է հասնել երկրի ՀՆԱ-ի մակարդակին` 18 մլրդ եվրոյի:




























