Չինստանում խորհրդարանական համարգումարի ընթացքում տասնամյա ռոտացիայի շրջանակում շարունակում են հաստատել բարձրակարգ պաշտոնյաներին։ Չինացի դիվանագետ Վան Ին մարտի 16-ին նշանակվել է ՉԺՀ-ի արտգործնախարար։ Չան Վանցյուանը նշանակվել է նոր պաշտպանության նախարար։
Վան Ին, 59-ամյա դիվանագետը, 2008 թվականից համակարգել է մայրցամայքային Չինաստանի ու Թայվանի հարաբերությունները։
Պեկինում ընթացող Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները հաստատել են նաեւ ՉԺՀ քաղխորհրդի փոխվարչապետերին։ Նրանց ներկայացրեց նոր վարչապետ Լի Կեցյանը՝ Չժան Գաոլի, Լյու Յանդուն (կին է), Վան Յան ու Մա Կայ, հաղորդում է NEWSru.com-ը։
Չինաստանում այժմ ընթանում է ղեկավար կադրերի ավանդական տասնամյա ռոտացիան։ Մարտի 14-ին Սի Ցզյանպինն ընտրվել է ՉԺՀ նախագահ։ Իսկ ավելի ուշ հետեւել է նոր նշանակումների հեղեղը. Փոխվել է վարչապետը, Գերագույն դատարանի ղեկավարն ու գլխավոր դատախազը։
Չինական խորհրդարանի ներկային նստաշրջանը պաշտոնապես կավարտի իր աշխատանքը մարտի 17-ին։ Նույն օրը չինացի օրենսդիրները կհաստատեն հաշվետու զեկույցը կառավարության աշխատանքի մասին։ Ծրագրային առաջին խոսքով ելույթ կունենա երկրի նախագահ Սի Ցզինպինը։




























