Ճապոնական Միյագի նահանգին պատկանող Տաշիրոձիմա կղզում կատուներն ավելի շատ են, քան մարդիկ:  Կղզում մոտ հարյուր մարդ է բնակվում, ընդ որում` մեծ մասը  60-ն անց, իսկ կատուներն ավելի շատ են:

Տեղի սովորույթի համաձայն` կատուներին կերակրելով մարդը դեպի իրեն  հաջողություն եւ գումար է «ձգում»: Թեեւ նախկինում զբաղվելով մետաքսի առեւտրով, նրանք կատու են պահել մկներից ազատվելու համար: Բացի այդ, կղզում զբաղվել են ձկնորսությամբ, եւ կատուներն իրենց բազմանալու համար լավ վայր են գտել:

Կատուների պաշտամունքն իր արտահայտությունն է գտել նաեւ կղզու ճարտարապետության մեջ. շատ կառույցներ ունեն կատվի «ականջներ» եւ կատվի աչք հիշեցնող պատուհաններ: