Մարտի 16-ին, ժամը 15.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վոլվո» մակնիշի 71 RR 071 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 03 UL 193 պետհամարանիշի եւ «ՎԱԶ 2109» մակնիշի 02 SL 109 պետհամարանիշի ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հարակից հողատարածք, իսկ «ԳԱԶել» եւ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները` կողաշրջվել:
ՃՏՊ-ի հետեւանքով «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1979թ. ծնված Մելսիկ Բալասանյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1979թ. ծնված Ներսես Ալեքյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետեւ` «Արմենիա» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհահատվածի սահմանազատման եւ լվացման աշխատանքներ:




























