Նոր հետազոտությունը բացահայտել է, որ մարդու տրամադրությունն ունակ է ազդել նրա բարոյականության վրա: Գիտնականներն իրենց հետազոտության համար մի խումբ մարդկանց հարցրել են, թե արդյոք տեսականորեն նրանք կարող են հրել հսկա մարդուն այնպես, որ հնարավոր լինի փրկել հինգ հոգու, բայց միաժամանակ սպանել այն մարդուն:

Պարզվել է, որ դրական տրամադրության մեջ գտնվող մասնակիցները հակված են եղել նրան, որ մեկ մարդու զոհեն հանուն մյուսների փրկության:

Գերմանացի գիտնականների կողմից իրականացված գիտափորձի բարոյական դիլեման հետեւյալում է. սայլը մեծ արագությամբ շարժվում է հինգ անձանց վրա, որոնք վախից չեն կարողանում շարժվել: Փորձարկվող անձը հնարավորություն ունի փրկել նրանց, եթե անիվների տակ հրի խոշոր մի մարդու, որը կանգնած է իր կողքին: Բայց նման դեպքում վերջինիս անխուսափելի մահ է սպասվում:

Գիտափորձը ցույց է տվել, որ նրանք, ովքել եղել են լավ տրամադրության մեջ, ավելի ադեկվատ են ընկալել իրավիճակը եւ լավ մտածել են` ինչ անել:

Այս հետազոտությունը ցույց է տվել, որ տրամադրությունը, որպես էմոցիոնալ վիճակ, հսկայական ազդեցություն է ունենում բարոյական որոշումների ընդունման վրա: