Բնապահպան Լաուրա Բոլդրինին մարտի 16-ին ընտրվել է Իտալիայի ստորին պալատի նախագահի պաշտոնում: Երկրի Սահմանադրության համաձայն, սա պետական հիերարխիայում երրորդ պաշտոնն է` նախագահից եւ Սենատի խոսնակից հետո:

«Ձախեր. Էկոլոգիա. Ազատություն» կուսակցության թեկնածուին պաշտպանել է  327 պատգամավոր` անհրաժեշտ 310-ի դիմաց, հաղորդում է «РБК»-ն: Նախկինում քվեարկության երեք փուլներն ավարտվել էին առանց արդյունքի: Մինչ պատգամավոր ընտրվելը Բոլդրինին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղարն էր: