2009թ. մասնագիտական պարտականություններն իրացնելիս զոհվել է 71 լրագրող, հաղորդում է Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)՝ հրապարակված ամենամյա զեկույցում:
Ավելի շատ լրագրողներ զոհվել են Ֆիլիպիններում, Սոմալիում, Իրաքում եւ Պակիստանում: Ռուսաստանում անցած տարի, CPJ-ի տվյալներով, սպանվել է 3 լրագրող:
Զեկույցում նշվում է, որ մի շարք ռուսաստանյան տարածաշրջաններ, մասնավորապես՝ Հյուսիսային Կովկասը, լրագրողների աշխատանքի համար առավել վտանգավոր եւ բարդ տարածաշրջաններից են:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն աշխարհում մամուլի ազատության համար անցած տարին ընդհանուր առմամբ գնահատել է շատ վատ:




























