ՄԱԿ-ի անդամ երկրները, այդ թվում` պահպանողական կաթոլիկ եւ մահմեդական երկրների ներկայացուցիչները, երկարատեւ բանակցություններից հետո համաձայնեցրել են կանանց բռնություններից պաշտպանելու վերաբերյալ հռչակագիրը, հաղորդում է «Associated Press»-ը:

Ընդունված փաստաղթուղթը  բոլոր երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ իրենց ավանդույթներին, սովորույթներին եւ կրոնական սկզբունքներին հղում կատարելուց` կանանց նկատմամբ բռնություններն արդարացնելու համար: Միաժամանակ հռչակագիրը պաշտպանում է  սեռերի հավասարության սկզբունքը, ինչպես նաեւ ՄԱԿ անդամ երկրներին կոչ է անում դպրոցներում խթանել երեխաների սեռական դաստիրակությունը, բռնության զոհերի համար օգնության համակարգ ստեղծել եւ խստորեն պատժել գենդերային նկատառումներով  կատարված հանցագործությունները: Հռչակագրի 17-էջանոց նախագիծը երկշաբաթյա բուռն քննարկումներ է անցել: Արդյունքում փաստաթուղթն ստորագրել են անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները, հաղորդում է  «Лента.Ру»-ն:

Ամենամեծ դիմադրությունը եղել է Եգիպտոսի եւ մահմեդական մյուս պետությունների` Լիբիայի, Սուդանի, Իրանի, ինչպես նաեւ Վատիկանի եւ Ռուսաստանի կողմից: Նրանք պահանջել են մեղմացնել  որոշ ձեւակերպումներ, մասնավորապես, կապված աբորտների արգելման եւ ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար սեքսի պարտադրելը համարել բռնաբարություն:ՄԱԿ-ի կանանց հարցերով կոմիտեի ղեկավար Միշել Բաչելետը ընդունված հռչակագիրը պատմական իրադարձություն է համարել: 2003 թ-ին հռչակագիրը համաձայնեցնելու փորձը տապալվել էր: