Վիետնամի կենտրոնական Կուանգնգայ նահանգում խորհրդավոր մաշկային հիվանդությամբ տառապող 17 անձանցից մեկը մահացել է, հաղորդում է meddaily.ru-ն: Մաշկային այդ հիվանդությունից տառապող 17-ամյա պատանին մահացել է սեպսիսի հետեւանքով:
Բժիշկները նշում են, որ հիվանդների մոտ շերտավորվում է ձեքռի ափերի եւ ոտնաթաթերի մաշկը, առաջանում են բորբոքումներ: Առաջին անգամ նման հիվանդության մասին խոսել են 2011թ-ին: Ընթացիկ տարվա փետրվարին այն կրկին ի հայտ է եկել: Ընդհանուր առմամբ հիվանդությունն արձանագրվել է 215 մարդու մոտ: Նրանցից 23-ը մահացել են:




























