Չինաստանում հերթական ինքնահրկիզումն է տեղի ունեցել: Սիչուան նահանգում տիբեթցի վանականը ինքնահրկիզվել է` ի նշան Տիբեթի նկատմամբ Չինաստանի քաղաքակնության դեմ բողոքի:
28-ամյա վանականը իր վրա բենզին է լցրել եւ ինքնահրկիզվել մենաստանի մոտ:2009 թ-ից արդեն ավելի քան 100 տիբեթցի է ինքնահրկիզվել: Այդ կերպ նրանք իրենց բողոքն են հայտնում Չինաստանի քաղաքականության դեմ, հայտնում է «Ռոսբալտը»:




























