Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն բելգիական Notele հեռուստաընկերության եթերում պատմել է Ֆրանսիան լքելու իր պատճառների մասին:

«Ֆրանսիան ձանձրալի վայր է: Կարծում եմ, ֆրանսիացիները մինչեւ կոկորդները կուշտ են: Թվում է, կառավարությունը չգիտի, ինչպես անել իր գործը»,-ասել է դերասանը, ով լրագրողին ներկայացել է բաճկոնակի վրա Ռուսատանի գերբով:  Նա սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:Նա նաեւ պատմել է իր առաջիկա  ծրագրերի մասին եւ ասել, որ մտադիր է  ռեստորան բացել Բելգիայում:

Հիշեցնենք, որ Դեպարդիեն հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից եւ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել: