«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման իրաքյան ճյուղը ստանձնել է երկրի արդարադատության նախարարության վրա հարձակման պատասխանատվությունը: Ահաբեկիչների հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը «վրեժխնդրություն էր սուննի կանանց համար», որոնց շիաների կառավարությունը բանտերում է պահում:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Բաղդադում գերթե միաժամանակ մի քանի պայթյուն էր տեղի ունեցել, որոնցից երկուսը` արդարադատության նախարարության մոտ: Դրանից հետո նախարարության շենք էր ներխուժել ոստիկանի համազգեստով վեց գրոհային: Սկսվել էր շենքում գտնվող ավելի քան հազար հոգու տարհանումը, որից հետո անվտանգության ուժերը գրոհ էին կազմակերպել: Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 22 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























