Ուկրաինայի գաղութներից մեկում կանխվել է փախուստի հանդուգն փորձը: Երկու բանտարկյալ փորձել են Կիրովոգրադի մարզի ուղղիչ գաղութից հեռանալ ուղղաթիռով:
Ոչ մեծ ուղղաթիռը վայրէջք է կատարել հենց գաղութի տարածքում: Սակայն նրանք չեն հասցրել օդ բարձրանալ: Գաղութի պահակազորն արագ արձագանքել է եւ արգելափակել ուղղաթիռի թռիչքը: Ներկայումս ձերբակալվածները հարցաքննվում են:




























