Մեքսիկայում հրավառության նյութերով բեռնատար է պայթել: Միջադեպը տեղի է ունցել Տլասկալա նահանգում. կրոնական արարողության ժամանակ հրավառության հրթիռն ընկել է բեռնատարի թափքի վրա, որում բազմաթիվ նման հրթիռներ են եղել:
Պայթյունի արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 72-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:Նախագահ Էնրիկե Պենիյա Նիետոն իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ մերձավորներին «Twitter»-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























