Էկվադորում ավտոբուս է ընկել գետը, ինչի հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել 25 մարդ:Վթարը տեղի է ունեցել Էլ- Տրիումֆո- Բուկայ ավտոստրադայի վրա, Գուայաս նահանգում:
Ըստ ականատեսների, ավտոբուսը բախվել է կամրջի հենապատին եւ ընկել գետը: Ավտոբուսի ուղեւորները հիմնականում մանր առեւտրականներ են եղել, որոնք ուղեւորվել են Գուայակիլ քաղաք` արհեստների տոնավաճառին մասնակցելու:Վիրավորներից 18 –ի վիճակը ծանր է մնում: Տեղական իշխանություններն սկսել են կատարվածի հետաքննությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























