Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը, կիրակի` մարտի 17-ին հրապարկել է հավատացյալներին ուղղված իր առաջին էլեկտրոնային ուղերձը. «Թանկագին բարեկամներ, ես շնորհակալ եմ ձեզնից ողջ սրտով եւ խնդրում եմ շարունակել աղոթել ինձ համար: Ֆրանցիսկոս Պապ»,-նշվում է կաթոլիկների հոգեւոր առաջնորդի միկրոբլոգում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գրառումն արվել է Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգում, որը նախկինում պատկանում էր Բենեդիկտոս XVI-ին: Հիմա պոնտիֆիկոսն ունի երկու միլիոն ընթերցող:
Մինչ այդ Հռոմի Պապն առաջին անգամ Սուրբ Պետրոսի հրապարկում հավաքված 150 հազ. կաթոլիկներին կիրակնօրյա աղոթք էր հղել, տեղեկացնում է Associated Press-ը:




























