ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի 41-ամյա բնակիչ Թոմ Բարետը որոշել է սպանել կնոջը, որպեսզի դառնա Facebook-ի նորությունների քրոնիկայի «հերոսը», հաղորդում է Life News-ը: Նրանք համատեղ երեք երեխա են ունեցել:Ոստիկանության աշխատակիցները ապշել են` իմանալով սպանության դրդապատճառը:  

Պարզվել է,  Բարետը սոցիալական ցանցի մեծ երկրպագուն է եւ իր ողջ ազատ ժամանակն անցկացրել է քրեական քրոնիկայի ընթերցանության վրա: «Ցանկանում եմ, որ դուք այդ մասին անպայման գրեք Facebook-ին նորությունների ժապավենում»,-ասել է հանցագործը տեղի լրատվամիջոցներից մեկին:Ներկայումս տղամարդը ձերբակալված է եւ սպասում է  իր դատավճռին: